ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Բելառուսի որոշ քաղաքացիների նկատմամբ արտասահմանում նրանց գործունեության համար։
Պետքարտուղարության փաստաթղթում չկան այն անձանց անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում։ Մինսկի և Արևմուտքի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան վերջին նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան 2020 թվականի օգոստոսի 9-ին։