Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Իշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Կառավարությունն անցած շաբաթ որոշում է ընդունել դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի մի մասը ծախսել ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը «բարեփոխելուն»: Կառավարության ներկայացրած նախագծում խոսվում է «հավաստի եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի պաշտպանության եւ լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձեւավորման» մասին: Էթիկայի մասին նախագծում կա եւս երկու նախադասություն՝ հիմնավորելու համար, որ այդ խնդիրները պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան: Հետաքրքրությունն այդ ոլորտի հանդեպ, հավանաբար, բացատրվում է նրանով, որ կառավարության ներկայիս ղեկավարը էթիկական նորմերի խանդավառ ջատագով է, եւ «շնաբարո դուրսպրծուկների», «պատերի տակ վնգստացողների», «շինելու» եւ «կզցնելու» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են այդ նորմերի մեջ:

Բայց դա ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը «բարեփոխելու» թերեւս անձնական պատճառն էր: Կան նաեւ քաղաքական շարժառիթներ: Դրանք հասկանալու համար պետք է վերհիշել, թե ինչ օրենքներ է ընդունել այս երեք տարիների ընթացքում ԱԺ «իմքայլական», իսկ այնուհետեւ նաեւ՝ ՔՊ-ական մեծամասնությունը լրատվամիջոցների վերաբերյալ: Ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ փորձագետների կարծիքով, այդ բոլոր օրենքներն ուղղված են խոսքի ազատության սահմանափակմանը: Պարզ է, որ սահմանափակվում է ոչ թե իրենց՝ իշխանավորների խոսքը, այլ նրանց, ում ասածներն ու գրածները իշխանավորներին դուր չեն գալիս: Այնպես որ՝ օրենսդրական «բարեփոխումներն», ամենայն հավանականությամբ, նոր սպառնալիք են լրատվամիջոցների համար: Ինչպես հիմա ոստիկանները մարդկանց հարցաքննությունների են քարշ տալիս իշխանավորներին իբր «վիրավորելու» համար, այդպես էլ այդ «բարեփոխումներից» հետո նույնն անելու են, ասենք, «էթիկական նորմերը» խախտելու համար:

Ինչ մնում է «հավաստի եւ բազմակողմանի» լրատվությանը, ապա այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. իշխանավորներն այդպիսին են համարում միայն այն լրատվությունը, որը գովերգում է իրենց կառուցած «դրախտը»: Սակայն անկախ քաղաքական կոնյունկտուրայից եւ իշխանության միանգամայն թափանցիկ մտադրություններից՝ էթիկական խնդիրներն օրենքով կարգավորելն ինձ չափազանց վիճահարույց է թվում: Եթե մարդը վատ է դաստիարակված, եթե նա ինքն իրեն չի հարգում եւ չի չափավորում իր գրավոր ու բանավոր խոսքը, նրան ոչ մի օրենսդրություն չի կարող խանգարել, մանավանդ սոցիալական ցանցերի այս դարաշրջանում: Պարզապես այդպիսի մարդը պետք է շփվի իր նմանների հետ, իսկ դաստիարակված մարդիկ պետք է ունենան իրենց շփումների շրջանակը: Իսկ դա արդեն ինքնակարգավորման խնդիր է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։