Bloomberg-ը «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» վերնագրով հոդված է հրապարակել, ապա հեռացրել այն
Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը շաբաթ երեկոյան հաղորդագրություն է հրապարակել՝ «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» վերնագրով։
Սխալ հայտնաբերելով՝ գործակալությունը հեռացրել է հաղորդագրությունը և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ինչպես բացատրել է Bloomberg-ը, գործակալությունը տարբեր սցենարների համար վերնագրեր է պատրաստել։ Տվյալ դեպքում սխալմամբ դրվել է «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» վերնագիրը։