Մենս, իմ հզոր զավակ, հիմա Հայաստանի թրքածին առնետները նույնիսկ իմ ու քո զրույցներից են սարսափում. Կարին Տոնոյան
Արցախի Հերոս Մենուա Հովհաննիսյանը մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում որդում լուսանկարն է հրապարակել և գրել.
«Բարի օր, Մենս, իմ հզոր զավակ, հիմա Հայաստանի թրքածին առնետները նույնիսկ իմ ու քո զրույցներից են սարսափում: Վերջին զրույցից հետո մեկ ամսով արգելափակեցին, որ ամեն օր չփորփրեմ իրենց ժահրակալած խիղճը..... և անընդհատ չհիշեցնեմ, որ ահեղ դատաստանի օրը մոտենում է...... Նրանք սարսափում են Մոնթեի, Նժդեհի ու նրանց մերօրյա ժառանգների՝ քո ու քեզ նման հազարավոր մեր զավակների տեսքից անգամ....... նրանք գիտեն, թե ինչ դաժան է լինելու իրենց դատաստանը......
Իսկ ես այդ դատաստանի սարսափեցնող տեսարանները ամեն օր եմ տեսնում՝ քնած, թե արթուն..... ես այդ օրվա համար եմ ապրում, Մեն, և գիտեմ, որ այդ օրը մենք իրար հետ ենք լինելու .....
Իսկ այսօր Դաշնակցության 131 ամյակն է, ու ես հազարերորդ անգամ նորից կարդում եմ Թեհլերյանի սխրանքի մասին ու մտովի շնորհավորում հենց նրան......
Այսօր ուզում եմ հոգով ու մտոք միանալ բոլոր ՍՐԲԱԶԱՆ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻՆ, Մեն, որոնց անմահ շարքերին նվիրեցի նաև քեզ, իմ անմահ զավակ.....»: