Դատավորների շրջանում «բունտ» է հասունանում Ջհանգիրյանի կանոններն ընդունած ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորների շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ, որոնք փաստացի անցել են իշխանության սրի տակով։ Համբերության բաժակը լցրել է հատկապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բախշիյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկման ժամանակ նրանց ցուցաբերած վարքագիծը։
Նկատենք, որ որոշումը ընդունվել է միաձայն եւ ԲԴԽ անդամ դատավորները ցանկության դեպքում կարող էին կանխել քաղաքական հետապնդումը դատավորի նկատմամբ, սակայն նրանք ոչ միայն թույլ տվեցին, որ իրականացվի ապօրինի քրեական հետապնդում, այլ նաեւ կալանավորվի դատավորը՝ չարած հանցանքի համար։
Փաստաբան Արսեն Սարդարյանի հայտարարությունը, որ դատավորները պետք է քննարկեն ԲԴԽ անդամ-դատավորներին անվստահություն հայտնելու հարցը լուրջ արձագանք է գտել ու բացառված չէ, որ առաջիկայում այդ հարցը բարձրացվի։
Այսօր ԲԴԽ անդամ են հանդիսանում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը, է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Պարզվում է, այս դատավորներից ոմանց վերաբերյալ ԱԱԾ-ն հավաքել է բավականին լուրջ «կոմպրոմատներ», որոնք էլ գործի են դրվում՝ քվեարկությունների ժամանակ ցանկալնի արդյունքներն ապահովելու համար, իսկ որոշների դեպքում էլ Ջհանգիրյանը «կացնային» ճնշումները փոխարինել է գայթակղիչ առաջարկներով, այդ թվում՝ կարիերային առաջխաղացմամբ՝ խոստանալով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։ Ընդ որում՝ գայթակղիչ առաջարկով հրապուրվել է մի դատավոր, որը նախքան ԲԴԽ անդամ դառնալը վայելում էր հարգանք գործընկերների շրջանում, իսկ հիմա միացել է իշխանությունների կամքը կատարողը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: