Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

ՍԴ կայքի «շռնդալից» շնորհանդեսն ու Դիլանյանի պսևդոլեգիտիմությունը. Հայրապետյան (լուսանկար)

Երեկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմավորման 26-րդ տարեդարձն էր, որում ներկայացվեց նաև ՍԴ նոր կայքը։ Մինչ Արման Դիլանյանը նշված շնորհանդեսին փորձում էր ինքն իրեն ու մնացյալին համոզել իր լեգիտիմությունը, Սահմանադրական դատարանում բարեփոխումների իրականացման հանգամանքը, որոշումներում ամրագրված նոր ստանդարտների սահմանման հանգամանքը, իրականությունը շատ ավելի խղճուկ պատկեր էր հիշեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Միջոցառմանը ներկա չեն եղել Սահմանադրական դատարանի դատավորներից երեքը՝ Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Երվանդ Խունդկարյան, որոնք, ի դեպ, ինչպես նկատել ենք, նման միջոցառումներին մշտապես չեն մասնակցում: Ներկա չեն եղել նաև հրավիրվածներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահը, նույնիսկ Եղիշե Կիրակոսյանը և մնացյալ դատարկ աթոռների տերերը։ Լրագրողների կողմից ևս տոտալ բոյկոտ էր հայտարարված։

Այս համատեքստում հատկանշական են նաև նախորդող իրադարձությունները։

ՄԻՊ վերջին զեկույցը՝ Սահմանադրական դատարանում ձայների հավասար բաշխման արդյունքում որոշումների չկայացման մասով, ինչը թարգմանաբար նշանակում է շատ հավանականորեն դատավորների պայմանավորվածության արդյունքում ձայները հավասար բաշխելու միջոցով քաղաքական հարցերով որոշումներ կայացնելուց խուսափել (ինչը տեղի է ունենում հենց նման գործերով)։

Վերջերս իրականացված IRI-ի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ ամենացածր գնահատականը ստացել են Ազգային ժողովը, զավթված Սահմանադրական դատարանը և «ջհանգիրյանական» ԲԴԽ-ն (ի դեպ, շատ խորհրդանշական էր Արման Դիլանյանի և կոռումպացված իրավապահ և դատական համակարգի խորհրդանիշ, ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանի՝ միմյանց կողք նստելը՝ որպես դատական իշխանության լիակատար բռնազավթման հաջող արարի խորհրդանիշ)։ Սա՝ այն դեպքում, երբ ինֆորմացիոն տոտալ հարձակման, ապատեղեկատվության դեպքում դեռևս Հրայր Թովմասյանի օրոք իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում էր Սահմանադրական դատարանը, որն ավելի վստահելի էր, քան դատախազությունը-դատախազական համակարգը և մյուս դատարանները:

Դե, իսկ ՍԴ որոշումների որակի, դրանցում արտացոլված նոր ստանդարտների մասին խոսելն առհասարակ ավելորդ է, քանի որ նախևառաջ՝ դրանք քաղաքական առումով կարևորություն ներկայացնող գործերով «պատահականորեն» միշտ արտահայտում են իշխող ուժի տեսակետները, և երկրորդ՝ դրանք լավագույն դեպքում հիշեցնում են անբավարար գնահատված առաջին կուրսեցու կուրսային աշխատանք։

Դե ինչ, մնում է մխիթարվել այն հանգամանքով, որ շուրջ երկու տարի երկրի ամբողջ օրակարգը Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորելու, պատերազմող երկրում ՍԴ «բարեփոխման հարցում» այդքան մեծ ներուժ ներդնելու արդյունքում՝ վերջապես ունենք նախադեպը չունեցող ՍԴ կայք՝ դե, համենայն դեպս, այդպես են վստահեցրել Արման Դիլանյանին»,- գրել է Հայրապետյանը: