Կանադայում ցույցերը շարունակվում են. երկրում հայտարարվել է արտակարգ դրություն
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ կապված կորոնավիրուսային սահմանափակումների դեմ շարունակվող բողոքի ակցիաների հետ։ Քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը կարծում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
Արտակարգ դրության հայտարարումը «արտացոլում է շարունակվող ցույցերի պատճառով բնակիչների անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգը և ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը», ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Ոստիկանության հաշվարկներով՝ փետրվարի 5-ին Օտտավայում ցույցին մասնակցել է մոտ 5000 մարդ։ Օրինապահները բերման են ենթարկել ցուցարարներին։ Ցույցերի պատճառով վարչապետ Ջասթին Թրյուդոն իր ընտանիքի հետ լքել է իր նստավայրը։ Նա հրաժարվում է ցուցարարների հետ երկխոսությունից։