Իսրայելի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն հաջորդ ամիս
Կիրակի երեկոյան Իսրայելի նախագահի աշխատակազմն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Հերցոգը նախատեսում է այցելել Թուրքիա և հանդիպել թուրք գործընկերոջ՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ:
Իսրայելի նախագահը զանգահարել է Էրդողանին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներով։ Շաբաթ օրը Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նախագահականից հայտնել են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Իսրայելի նախագահի՝ Թուրքիա նախատեսվող այցին։
Հունվարի վերջին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հերցոգը պետք է այցելի Թուրքիա «հաջորդ ամիս», և դա «նոր էջ կբացի» երկու երկրների հարաբերություններում։ Երկու օր առաջ Էրդողանը կրկին հայտարարեց, որ մարտի սկզբին ակնկալում է Իսրայելի նախագահի այցը։