Գերմանիայի կանցլերը նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ «հեռահար» պատժամիջոցների մասին
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիայի» դեպքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները կլինեն «լայնածավալ» և կոշտ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ իր առաջին այցից առաջ։
Լրագրողը մի քանի հարց է ուղղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ կարեւորելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի դերը։
Այն հարցին, թե ինչու Բեռլինը չպետք է օգտագործի գազատարը որպես «քաղաքական լծակ»՝ ստիպելու Մոսկվային զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից, Շոլցը պատասխանել է, որ քննարկում է հնարավոր պատժամիջոցները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։
«Անհրաժեշտության դեպքում դրանք կլինեն շատ հեռուն գնացող, շատ կոշտ պատժամիջոցներ: Թեեւ այո, ներկայումս մեր բոլոր ջանքերն ուղղված են կանխելու պատժամիջոցների եւ դրանց կիրառման անհրաժեշտությունը»,- վստահեցրել է Շոլցը։