Ուկրաինայի ՊՆախարարը գնահատել ռուս-ուկրաինական հակամարտության սրման հավանականությունը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ցածր է գնահատել ռուս-ուկրաինական հակամարտության սրման հավանականությունը։ Այս մասին հայտնում է ուկրաինական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Այսօրվա դրությամբ զգալի էսկալացիայի հավանականությունը շարունակում է ցածր գնահատվել»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Ռեզնիկովի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները դիտարկում են բոլոր հնարավոր սցենարները և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։
Ռեզնիկովը նշել է, որ մի քանի օրից կսկսվեն ռուս-բելառուսական ակտիվ զորավարժությունները, որոնք կարող են տևել մինչև փետրվարի 20-ը, սակայն ուկրաինական կողմը «անհրաժեշտ ամեն ինչ անում է նմանատիպ իրավիճակները վերահսկելու համար»։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան գործում է ծրագրված և համակարգված կերպով՝ բացառելու ցանկացած սադրանք։