«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. Դանիելյան
Վազող տողեր

Գիտեմ, որ այս մարդկանց հրապարակավ պաշտպանելով՝ շատերի քննադատությանը կարժանանամ. Ռուբեն Մելիքյան

«ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: 

«Մի քանի օր է, ինչ հայկական ֆեյսբուքը հերթական անգամ դատավորի դեր է ստանձնել ու ողջ ուժով դատափետում է «պակիստանցի կնոջը»՝ իր բալիկի հանդեպ մանկապարտեզում բռնություն ու ստորացուցիչ վերաբերմունք դրսևորելու մասին իբր կեղծ ահազանգ հնչեցնելու համար՝ իբր «Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով»։

Արշավին միացել են նաև իմ կողմից հարգված մարդիկ, ոստի խղճիս առջև չմեղանչելու նպատակով պարտավոր եմ ինձ հայտնի մի քանի հանգամանք ներկայացնել։ Աղբյուրը մայրն է, որն ինձ հետ զրուցել է դեռ մոտ երկու ամիս առաջ։

Նախ, երեխայի մայրը հայ է, հայրը՝ պակիստանցի։ Նրանք ամուսնալուծված են, և հայրը, որ այլևս Հայաստանում չի բնակվում, փորձում է դատական կարգով երեխաների խնամակալությունը մորից վերցնել իրեն։

Երկրորդ, վերը նշված փաստի ուժով մայրը ԲԱՑԱՐՁԱԿ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ քրգործի հանգամանքների հրապարակայնացմամբ։ Նա՛ չէ լուրը փոխանցել լրատվականներին։

Երրորդ, իրավապահների մոտ հաղորդումը գրել է մայրը՝ երեխայի պատմածի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում բողոքելուց հետո։ Հենց այդ վարչությունից են խորհուրդ տվել (և սխալ չեն արել), որ դիմի ոստիկանություն։

Չորրորդ, Գերմանիյում կամ որևէ այլ երկրում ապաստան հայցելու մասին լուրը ԿԵՂԾ Է։

Հինգերորդ, այսպիսի զգայուն դեպքերը շատ մեծ նրբանկատություն են պահանջում։ Պե՛տք չի վաղաժամ դատափետել ոչ մի կողմի։ Թո՛ղ քննությունը պարզի եղելությունը՝ իրակա՞ն է բալիկի պատմածը, թե՞ ֆանտազիայի արդյունք։ Կան մասնագետներ, որոնք պետք է աշխատեն և եզրակացություն տան։

Վեցերորդ, երկու երեխաների միայնակ ու անպաշտպան մայրը վերջին օրերին ենթարկվել է չափազանց մեծ ճնշման - միայն այն պատճառով, որ համարձակվել է ընթացք տալ իր երեխայի պատմած ահավոր պատմությանը։ Բա ի՞նչ աներ, հարգելի դատավորներ։ Ի՞նչ աներ այդ կինը։

Յոթերորդ, պետք է պարզել՝ ով է հրապարակել այս լուրը։ Դա պարզապես անընդունելի է։ Դրա պատճառով թիրախավորվել են թե՛ երեխան, թե՛ մայրը, և թե՛ մանկապարտեզն ու դաստիարակը։

ՀԳ. Գիտեմ, որ այս մարդկանց հրապարակավ պաշտպանելով՝ շատերի քննադատությանը կարժանանամ։ Բայց ինձ դա քիչ է հուզում. կարևորն այն է, որ խիղճս չի տանջի ու հայելու մեջ նայելիս ամոթ չեմ զգա։

Սթափվե՛նք ու դուրս գանք «դատավորի պատմուճանից»։ Չէ՞ որ կարող ենք սխալված լինել՝ փաստերին չտիրապետելով ու մանիպուլյացիաների ենթարկվելով։ Չէ՞ որ երեխայի հարց է»: