Ղազախստանում «դավաճանության գործով» ևս մեկ նախկին պաշտոնյա է ձերբակալվել
Ղազախստանում ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Դաուլետ Երգոժինը, գրում է Sputnik Ղազախստանը։
Տեղեկությունը գործակալությանը հաստատել են Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։
Երգոժինը, ըստ քննիչների, հունվարյան անկարգությունների ժամանակ դավաճանության գործով կասկածյալներից մեկն է։