Կրակոցներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին. կան զոհեր
Պակիստանա-աֆղանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է պակիստանյան բանակի հինգ զինծառայող։ Այս մասին հայտնում է geo.tv-ն՝ հղում անելով Պակիստանի Հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայության հայտարարությանը։
Ըստ տեղեկությունների՝ զոհված զինծառայողները տեղակայված են եղել Կուրրամի շրջանում, ISPR-ը հայտնել է, որ պատասխան կրակով ահաբեկիչներին մեծ կորուստներ են պատճառվել։
Պակիստանի ներքին գործերի նախարար շեյխ Ռաշիդ Ահմադը կոչ է արել թալիբներին կատարել զինված բախումները կանխելու իրենց պարտավորությունները։