Ճապոնիան չի հանդուրժի Հարավային Կուրիլներում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը
«Ռուսաստանը նախազգուշացում է տարածել, որ հրթիռների արձակումը կիրականացվի փետրվարի 8-ից Կունաշիր կղզուց հարավ-արևելք ընկած տարածքում։ Այդ կապակցությամբ մենք դիվանագիտական խողովակներով բողոքել ենք Ռուսաստանին»։
Այս մասին ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն՝ հավելելով, որ երկրի կառավարությունը չի հանդուրժի Հարավային Կուրիլներում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը։
Նշվում է, որ Ճապոնիայի առափնյա պահպանությունն արդեն զգուշացրել է քաղաքացիներին այդ տարածքում տեղաշարժվելու վտանգի մասին։