Փետրվարի 10-ին` ժամը 14:00-ին, հայտարարում եմ հավաք. Ռուբեն Մելիքյան
Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորել… Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։
Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։ Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև։
Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար»: