Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում հասարակության լայն շրջանակների լռության ներքո. Էլինար Վարդանյան
Հայաստանում դրվել են բռնապետության հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Դատավոր Բախշիյանի կալանքը խիստ կանխատեսելի էր: Ակնկալել այլ որոշում իշխանության համար թմբուկ խփողից, միամտություն կլիներ: Քաղաքական պատվերը կատարված է:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում դատական համակարգի և իրավաբանական համայնքի հանդուրժողականության պայմաններում:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում հասարակության լայն շրջանակների լռության ներքո»: