Իսրայելը և ԱՄՆ-ը հետաձգել են համատեղ զորավարժությունները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց անժամկետ հետաձգելու մասին ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մարտին նախատեսված Juniper Cobra համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները «մի շարք պատճառներով»։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
«Juniper Cobra համատեղ միջազգային զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի մասնակցությամբ մարտին, մի շարք պատճառներով հետաձգվել են և կանցկացվեն ավելի ուշ, ինչի մասին կհայտարարվի,–ասվում է զեկույցում։