Այսօր մեր երկիրն անտեր, անճար թողել եք Ռուբեն Ռուբինյանի հույսին. Ղազարյան
Հայ-թուրքական գործընթաց է ընթանում: Բաաա Դաշնակցություն... շնորհավոր ձեր 131-ամյակը, ևս մի 1300-ամյակ էլ մաղթում ենք: Բաաա այսօր հայ-թուրքական գործընթացի ակտուալություն չեք զգո՞ւմ, որ մեր պառլամենտում պետք է քննարկվի՝ քաղաքական գործիչների, փորձագետների, պատմաբանների հետ: Բա ո՞ւմ եք սպասում: Ինչո՞ւ այսօր մի հայտարարության տեքստ դրված չէ Ազգային ժողովում՝ քննարկելու համար: Հեսա սկսվում են նիստերը: Ռեզերվ արեք ԱԺ դահլիճը, խորհրդարանական լսումներ արեք: Այս մասին «Հայելի» ակումբում ՀՅԴ-ին դիմելվ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Այսօր մեր երկիրն անտեր, անճար թողել եք Ռուբեն Ռուբինյանի հույսին: Տեսնու՞մ եք, թե վրեքները ո՞նց ա բան անում...Նույնիսկ համարձակությունը հերիքում ա, որ ամբիոնից իջնի, գա սրանց ծեծի: Այ այդ աստիճանի ազատություն են տվել սրանց: Հո մենակ գլխաքանակկով չի: Հո չեմ ասում՝ ֆիզիկապես ծեծեք դրանց: Ես ասում եմ խորհրդարականա լսումներ արեք, որ դրանց ծեծե՞ք, ես ասում եմ՝ խորհրդարանական լսումներ արեք, փաստերով, խոսքով խեղճացրեք...Ո՞վ են դրանք: Մեր թաշնամիներն են՝ մեր ժողովրդի: Ընդդիմադիր մեր պատգամավորները պետք է հասկանան՝ իրենք առաքինություն ունեն: Իրենք վերջը ո՞նց են էդտեղ հայտնվել, մեր զրկանքների գնով: Մեզնից ո՞վ զրկանքներ չի կրում այսօր: Էդ զրկանքների գեներացիան ա, որ դարձել են պատգամավոր»,-ասաց Ղազարյանը: