Շառլ Միշելը գրառում է կատարել Հայաստան վերադարձած գերիների կապակցությամբ
ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հերթական դրական քայլն է անվանել Ադրբեջանի կողմից հայազգի ութ զինծառայողների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին Միշելը գրել է իր Twitter-ում։
Եվրամիության խորհրդի ղեկավարը նշել է, որ այս դրական քայլն արվել է քառակողմ հանդիպման արդյունքում, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նախագահ Էմանուել Մակրոնը՝ որպես Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ղեկավար, ինքը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: