Արցախի Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են
Արցախի Մարտունու շրջանում թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը։
Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։
Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը: