Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», - մասնավորապես ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիները 8 ռազմագերի են վերադարձրել՝ նշելով, թե, իբր, Հայաստանը պարտավորվել է գերիների դիմաց տեղեկություններ տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։