Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իշխանությունների երազանքն է 100 տոկոսով մորթապաշտ ոչնչություններից բաղկացած դատական համակարգ ունենալ». փաստաբան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Վերջինիս որոշմամբ ավելի վաղ փոխվել էր «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը, և նա ազատ էր արձակվել: Փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ զրուցել ենք դատական իշխանության նկատմամբ իրականացվող առկա գործընթացների մասին, նաև անդրադարձել հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող կալանքների շղթային:

Փաստաբանը նախ հիշեցրեց անցած ավելի քան 3 տարվա ընթացքում մեզ հետ ունեցած զրույցները, երբ ասում էր, որ ավելի վատ իրավիճակի ենք ականատես լինելու: «Հիմա մենք շատ ավելի լուրջ խնդիրների հետ գործ ունենք, քան զուտ դատական իշխանությունը գործադիրի տակ մտցնելն է, ենթակա դարձնելն ու մնացած բոլոր դատավորների աչքը վախեցնելը: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է բռնապետություն հաստատել Հայաստանում, ես չեմ զարմանում: Ես զարմանում եմ այլ բանի վրա: Մասնավորապես, թե ո՞ւր են միջազգային կառույցները, գործակալ իրավապաշտպանները: Ո՞ւր են նրանք՝ բոլորը, ովքեր ժամանակին մեծ աղմուկ էին բարձրացնում: Եթե նախկին իշխանությունը եղածի անգամ 10 տոկոսը փորձեր անել, վայնասունով կխլեցնեին նախկին իշխանություններին: Ինձ սարսափեցնում է նրանց լռությունը, որովհետև նրանց լռությունը անվճար չի կարող լինել: Սա նշանակում է, որ փաշինյանական ռեժիմից նրանք ակնկալիքներ ունեն: Բայց հիշեցնեմ, որ մենք արդեն մի անգամ՝ 2020 թվականին տեսել ենք այդ ակնկալիքներ կոչվածը: Տեսանք, թե ինչ եկավ մեր գլխին: Այդ պսևդոժողովրդավարական պետությունները նոր ակնկալիքներ ունեն, սարսափելին դա է»,-նշեց մեր զրուցակիցը:

Մասնավորապես դատական համակարգից իշխանության ակնկալիքը, ըստ փաստաբանի, առավել քան ակնհայտ է. «Ուզում է, որ դատական համակարգը 100 տոկոսով բաղկացած լինի մորթապաշտ, վախկոտ ոչնչություններից: Դա նրանց տեսլականն է ու երազանքը: Ցանկացած դատավոր, որը կփորձի շարունակել ոչ թե անկողմնակալ լինել, ոչ թե լինել իրավաբան, այլ պարզապես կփորձի մարդ լինել, գտնվելու է այս հետապնդումների թիրախում»:

Նրա խոսքով՝ սա ընդհանուր քաղաքականություն է:«Այսինքն, առանձին միայն դատական համակարգին չի վերաբերում: Մենք այս առումով համարյա թե հասել ենք այն կետին, ուր որ գնում ենք: Եթե հրաշքով ինչ-որ այլ ճանապարհ չլինի, որ այս իրավիճակից մենք փրկվենք, ուրեմն կմոտենանք վերջին: Ընդհանուր առմամբ, նման բռնապետության պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Ուղիղ գնում ենք պետականության կորստի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, կալանքի միջնորդություններին, որոնք ներկայացվում են նաև ՏԻՄ մարմինների ղեկավարների, ցանկացած այլ կարծիք ունեցող մարդկանց, քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ՝ Երվանդ Վարոսյանը շեշտեց. «Այսօր տեսնում ենք արդեն որոշակիորեն կայացած համակարգ, որը հակառակ որևէ կարծիք չի հանդուրժում: Ընդ որում, էական չէ՝ այդ կարծիքը քաղաքական է, իրավական, տնտեսական, թե այս կամ այն համայնքի կոնկրետ զարգացմանն է վերաբերում: Ցանկացած հակառակ կարծիք այս իշխանությունը չի հանդուրժում, և բոլոր հնարավոր անօրինական միջոցներով հարձակվում է այդ կարծիքն արտահայտողի վրա՝ չխորշելով այդ ճանապարհին անգամ հանցագործություն կատարելուց»:

Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանն ու այդ համատեքստում դիտարկելով վերջերս ընդունված ԵԽԽՎ բանաձևը, որով Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց էին արձանագրել, կարևորել էին դատական բարեփոխումները, փաստաբանը նշեց. «Սա տեղավորվում է մեր խոսակցության սկզբում իմ արած այն անդրադարձի շրջանակում, թե հատկապես ինչից պետք է սարսափել: Այդ առումով խնդիրն առավել քան իրական է: ԵԽԽՎ բանաձևը պարզապես ցինիզմ է: Առկա իրավիճակում ինչ-որ առաջընթացների մասին բանաձև ընդունելը ցինիզմ է, որը, սակայն, ինչպես նշեցի, պսևդոժողովրդավարների մոտ անվճար չի լինում: Ու թող մեր ամբողջ հասարակությունը պատրաստվի, սպասի, թե էլ ինչ է այդ ցինիկ բանաձևերի դիմաց վճարելու գործող ռեժիմը»:

Նշենք, որ Freedom House-ը ևս հայտարարությամբ հանդես եկավ, որը տարբերվում էր ԵԽԽՎ բանաձևից ու ավելի կոշտ էր: Կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Երվանդ Վարոսյանի խոսքով, կոշտությամբ ու բնույթով տարբերվող այս հայտարարությունն իր բացատրությունն ունի: «Այնուամենայնիվ, Freedom House-ն ավելի քիչ պետական ազդեցության տակ գտնվող հասարակական կազմակերպություն է: Գոնե ձևական կողմը պահելու համար Freedom House-ը չի կարող ամբողջովին լռել, որովհետև Հայաստանում տեղի են ունենում նաև այնպիսի բացահայտ գործընթացներ, ինչպես վիրավորանքի քրեականացումը, այդ հոդվածով առկա քրեական հետապնդումները: Դա արդեն իր միջազգային հեղինակության խնդիրն է: Ինչ վերաբերում է բուն օրենքին, ապա ակնհայտ է, որ այդ օրենքը նախաձեռնել է Փաշինյանը ու նախաձեռնել է հենց իր համար: Բնական է, որ իր ենթականերն էլ այն կիրառելու էին իր քիմքին համապատասխան: Այն ընդամենը հասարակությանը վախեցնելու, լռեցնելու մի միջոց է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

7STOPPED
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում