Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ փետրվարի 8-ին, քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Նյատենք, որ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայցրել՝ գրավի դիմաց Առուշանյանին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։