Պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում է պետք Հայաստանը. ՔՊ-ականի պատասխանը՝ Բելառուսի նախագահին (տեսանյութ)
«Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես, նշելով, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Ես ուզում եմ նշել, որ այս որակումներն իսկապես դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը: Ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանը»,- հայտարարեց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում