Վրաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
«Հաշվի առնելով Բելառուսի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախության ճանաչման հարցը օրակարգում չկա»։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ուղղված ռուսական ԶԼՄ-ներին, որտեղ նշվում է, որ Լուկաշենկոն չի բացառում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։
Նման եզրակացություններ են արվել Վրաստանում այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը մեկնաբանել է այն հարցը, թե երբ է Մինսկը պատրաստվում ճանաչել Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը։
«Ինչ վերաբերում է Բելառուսի Հանրապետության նախագահի՝ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցին, ապա նրա հարցազրույցից հատվածներ ինչպես միշտ ռուսական լրատվամիջոցները մեկնաբանում են նպատակային շեշտադրումներով և այս տեսքով ներկայացնում հանրության ուշադրությանը»,- ասել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարի Նարչեմաշվիլի.