Ֆրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ Փաշինյան
Քաղաքականություն

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության մասին քամահրական դատողություններ անել. Զաքարյան

Ոչ հեռու անցյալում Հայաստանը պետություն էր, միջազգային իրավունքի իրական սուբյեկտ: Բանակցում էր մեծ ու փոքր պետությունների հետ, հարևանների հետ, համաշխարհային ու ռեգիոնալ միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Անվտանգություն, Արցախի ինքնորոշում, Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսություն, ներդրումներ, մշակույթ, կրթություն, ժողովրդավարություն, բարեփոխումներ, նոր սպառման շուկաներ, էներգետիկա, կեմունիկացիաներ, էկոլոգիա, ֆինանսներ և այլն:

Սեփական կենսական շահերով կամ ընդհանրական օրակարգերով, միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատում էին նախագահի ինստիտուտը, դիվանագիտական կորպուսն իր ողջ կազմով, կառավարությունն իր բոլոր նախարարություններով, ընդհուպ մինչև ՏԻՄ-երը: Իր ողջ ներկայացուցչական կազմով ու աջակցող օրակարգերով, երկկողմ ու բազմակողմ բոլոր խորհրդարանական հարթակներում լայնածավալ աշխատանք էր տանում Ազգային ժողովը` իր ֆրակցիաներով, հանձնաժողովներով, միջխորհրդարանական պատվիրակություններով ու բարեկամական խմբերով: Անուրանալի և մեծածավալի գործ էր անում հայկական Սփյուռքը:

Որովհետև կար հայոց պետությունը, նրա ուժը, աճը, վերելքը, հասկանալի և համադրելի ազգային շահերն ու առաջնահերթությունները: Մի խոսքով աշխարհում Հայաստան պետություն կար, որն ուներ զարգացման կոնկրետ նպատակներ, ներկայացված էր պատշաճ, սպասված ու ընդունված էր ամենուրեք:

Որտեղ պետք էր` պինդ ոսկոր էր: Որտեղ պետք էր` փափուկ ու ճկուն: Որտեղ պետք էր` գործընկեր ու բարեկամ: Որտեղ պետք չէր` դիտորդ կամ չեզոք: Եթե պետք էր, նույնիսկ Բաքու էր գնում, ու ասելիքը` առանց կաշկանդվելու, մինչև վերջ տեղ հասցնում:

Կար ժամանակ, երբ մենք մեր ներքին զրույցներում, կատակով ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը նմանվելու է գերտերության օրակարգի` ի նկատի ունենալով իհարկե հագեցվածությունը:

2018թ. -ից Հայաստանը դարձավ իզգոյ պետություն` անօգնական, լքված, անօրակարգ, անծրագիր, աննպատակ, անհասկանալի ու ողորմելի քաղաքական դեմքերով:

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության վերբերյալ քամահրական դատողություններ անել: Իսկ ի՞նչ ասի Հայաստանի մասին կարծիք հայտնողը, երբ Հայաստանի այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել:

Լուկաշենկոն, իհարկե էքսցենտրիկ կերպար է, և հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով: Հարցը դրանով չի փակվում, և դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը. ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը մոտ ապագայում: Այն Հայաստանի, որն ընդամենը չորս տարի առաջ պահանջատեր էր և ինքնիշխան, իսկ այսօր` նսեմացված է, արհամարված ու թալանված: Արտաքին աշխարհի համար` ավելորդ բեռ է դարձել, իսկ թուրքական աշխարհի համար` ցանկալի միջանցք:

Այս իրավիճակի հետ հաշտվելը հանցագործություն է պետության նկատմամբ: Ոչ պակաս հանցագործություն` քան գործել են Նիկոլն ու իր ուսապարկերը:

Հետևաբար, հաշտվել ու հանդուրժել այս ողբերգությունը չենք կարող և պայքարելու ենք մինչև չհեռացնենք այս ազգակործան իշխանությանը: Մինչև չհասնենք այն վիճակի, երբ որևէ մեկի, այդ թվում նաև Լուկաշենկոյի մտքով, այլևս չանցնի նման քամահրական արտահայտություն անել մեր հրաշալի երկրի ու արժանապատիվ ժողովրդի հասցեին»: