Ռուսական զորքերը զորավարժությունների ավարտից հետո կլքեն Բելառուսը․Պեսկով
Ռուսական զորքերը զորավարժությունների ավարտից հետո կլքեն Բելառուսը, նրանց մնալու մասին երբեք խոսք չի եղել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ ոք երբեք չի ասել, որ ռուսական զորքերը կմնան Բելառուսի տարածքում, դա երբեք չի քննարկվել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Խոսքը դաշնակցային զորավարժությունների մասին է, և իհարկե, հասկացվում է, որ այդ զորավարժությունների ավարտից հետո զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը»,- հավելել է նա։