Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

«Իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի նախապայմանները՝ առանց Սփյուռքի կարծիքի». հայտարարություն

Ֆրանսահայ, ֆրանսիացի և հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետևում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո։

Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արևմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու և Բաքվի բռնապետի բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաև արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատևման առաջին միջազգային իրավունքը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում, ապահովում է Արցախի և իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։

Սակայն, այսուհետ մենք անհանգստացած ենք նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից ի վեր, Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։

Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերևույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից և ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «ադրբեջանական Արցախի» մասին, և այն ստահոդ պնդումը, թե «Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել», ցույց են տալիս, որ Բաքուն և Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը, ընդդիմադիր գործիչներին բանտարկելը, հանգեցնում են մի բանի․ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։

Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝ մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է․ Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որև մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը․ այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ» հայտարարության մեջ ։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարևորությունը նսեմացնել և կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետևանքների համար և բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը ։

Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձևակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ և մեզ բոլորիս է վերաբերում ու նաև պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի՛ կարող հանձնվել փորձագետների կոմիտեի դատին, զոհաբերվել ձևական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ։

Մանավանդ, որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը ։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի՝ չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։

Մենք գիտենք, որ հայերը չափազանց մեծ գին են վճարել այս պատերազմի, ինչպես նաև այն պատերազմական վիճակների համար, որ իրենց պարտադրել են ադրբեջանցիները՝ թշնամական քաղաքականությամբ։

Մենք ցավով ու հարգանքով ենք ըմբռնում այն անսահման ծանր զոհողությունները, որոնք պարտադրվել են հայ ժողովրդին, հասկանում ենք նրանց վիշտը և թևաթափ լինելը։ Բայց գիտենք նաև, որ նրանց կողմից ցանկացած թուլություն Հայոց պետականությունը կդնի վտանգի տակ։

Մենք այն գիտենք, ու նրանք դա մեզանից ավելի լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով, մենք վստահ ենք, որ նրանք ի զորու են մերժել այս կործանարար դիրքորոշումը և կերտել իրենց ազգային ապագան։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, որը չի կարող հանդիսանալ մի իշխանության մենաշնորհը, որովհետև մի ազգի համար ճակատագրական որոշումները տեսանելի հորիզոնից առավել անդին են, քան կարճատես իշխանությունների քայլերը։

Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։

Հայ Դատը արհեստականորեն կտրել Հայաստանից և այն վերագրել միայն Սփյուռքին, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը, իրականում կնշանակի ծառայել թուրքական շահերին։

Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը։

Սրանով մենք սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս ՝ Արցախը պիտի մնա հայկական, և Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի և արարի։

Լորան Լեյլեքյան, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության Շրջանակի քարտուղար

Իրինա Հովսեփյան, ENA-ի շրջանավարտ, վերլուծաբան, ծրագրերի ղեկավար

Հիլդա Չոբոյան, «Կովկաս» կենտրոնի նախագահ

Ֆրանսուա Ռոշեբլուան, Ազգային Ժողովի պատվավոր անդամ, «Ֆրանսիա-Արցախ » Բարեկամության Շրջանակի նախկին նախագահ, Արցախի ֆրանկոֆոնիայի նախագահ

Ալեն Նավարա-Նավասարդյան, սոցիոլոգիայի և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Էրվե Ժորժելեն, Աթենքի համալսարանի գիտաշխատող, դասախոս

Տիգրան Եգավյան, լրագրող

Բելլա Շահնազարյան, Փարիզի Թումո կենտրոն, ծրագրի ղեկավար

Ռոզ-Մարի Ֆրանգուլյան- Լե Պրիոլ, փաստաբան

Ալեքսի Գրիգորյան, մարդու իրավունքների և անթրոպոլոգիայի մասնագետ

Սարգիս Շահինյան, Շվեյցարիա Հայաստան GSA կազմակերպության պատվավոր նախագաh

Թալին Տեր Մինասյան, պատմաբան, INALCO-ի համալսարանի դասախոս

Լուսինե Ասլանյան, դաշնակահար

Նինա Առաքելյան-Լաբուրե, բժիշկ-արյունաբան

Քսավիե Շուքուրյան, իրավաբան