Փոխհրաձգություն՝ Ասադի ուժերի և ԻՊ-ի միջև․ կան զոհեր
Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի հարավ-արևելքում գտնվող Աշար շրջանում ԻՊ ահաբեկիչների և Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև փոխհրաձգության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Anadolu-ն։
Եփրատ գետի արևմտյան ափին գտնվող Դեբլանս և Գրեյբ գյուղերում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկու երեխա և մեկ կին։
Կռիվը թեժացել է գիշերը։ Տասնյակ ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները ԻՊ-ի կողմից վերահսկվող Ջուրզի, Սուվեյդան և Աբու-Խարդուբ գյուղերում, ինչպես նաև Ասադի կողմնակիցների կողմից վերահսկվող Դեբլան և Ղրաիբա գյուղերում։