Պուտինի՝ Թուրքիա այցի հետ կապված կան պայմանավորվածություններ․ Պեսկով
Մոսկվայի և Անկարայի միջև կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ապագայում նման այց կա։ Ինչպես բազմիցս ասել ենք, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այս այցի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցը և համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Ստույգ ժամկետներ չկան դեռ, բայց դրանք կհամաձայնեցվեն ժամանակին»,- ասել է Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի նախօրեին ասել է, որ Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ մոտ օրերս։