Ադրբեջանցի մասնագետները կմասնակցեն Նոր Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի մշակման աշխատանքներին
«Նոր Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքը կկարողանա օդում մնալ ավելի երկար, քան մյուսները՝ մինչև 50 ժամ՝ ի տարբերություն Akıncı անօդաչու թռչող սարքի 26 ժամի և Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքի 27 ժամի»,- ասել է Խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը։
Այս պահին աշխատանքներ են տարվում Bayraktar TB-3 նախատիպի կատարելագործման ուղղությամբ, որը կկարողանա թռիչք և վայրէջք կատարել կարճ թռիչքուղիների վրա: Հուսով ենք, որ Bayraktar TB3-ն իր առաջին թռիչքը կիրականացնի արդեն 2022 թվականին»,- ասել է Բայրաքթարը, փոխանցում է Anadolu-ն։
Նոր Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի մշակման մեջ ներգրավված են նաև Ադրբեջանի մասնագետները։