Մարդկանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներն այսօր այս իշխանության գործընկերներն են. ՀՀ-ում զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները. Փոստանջյան
Ժամանակին այն հասարակական կազմակերպությունները, որոնք արձագանքում էին մարդու իրավունքների խախտմանը, դրանք այս իշխանության գործընկերներն են: Այսինքն՝ նրանք անաչառ չեն, անկախ չեն և աշխատում ենք այս իշխանությունների հետ համատեղ: Հետևաբար այս ամեն ինչը իմանալով, մենք պետք է իմանանք, որ ՀՀ-ում զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ նոր կազմակերպություններ պետք է հայտ ներկայացնեն, որոնք կարող են արձագանքել մարդու իրավունքների խախտման ժամանակ:
«Ես հիմա կարող եմ ասել, որ աշխատանք չկա: Մարդկանց իրավունքները զանգվածաբար խախտվում են: Սա արտառոց դեպք է, երբ քաղաքական հալածյալին դատավորը որոշում է ազատ արձակել, որից հետո ինքն իր մասնագիտական պարտականությունների համար դառնում է քաղաքական հալածյալ: Չի եղել էսպիսի բան»,- նշեց Փոստանջյանը: