Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները և իրավիճակը Հարավային Կովկասում։
Բլինքենը նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի շփումները՝ հաջակցություն դիվանագիտական կարգավորման։