Քանի՞ մարդ է մահացել աշխարհում կորոնավիրուսից
Փետրվարի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 400 792 765-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 2,564,999։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5 782 786 մարդ, ապաքինվել՝ 320 844 662։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (78,556,193), Հնդկաստանը 2-րդ տեղում է (42,410,976), Բրազիլիան՝ 3-րդ (26,776,620), ապա Ֆրանսիան (21,039,639) և Մեծ Բրիտանիան (17,932,803):