Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի. Էրիկ Ալեքսանյան
Դատավոր Մխիթարյան հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես: Այս մասին իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դե ապրի այդ իրականությունով»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց վճիռը՝ մերժելով Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: