Պակիստանը ցանկություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը նվազեցնելու գործում
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ասել է, որ Պակիստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ և ցանկություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ երկու պետությունների միջև լարվածությունը նվազեցնելու համար, հաղորդում է Gulf Today-ը։
Նրա խոսքով՝ Պակիստանը պատրաստ է կրկին ստանձնել խաղաղապահի դերը, ինչպես 1970-ականներին։ Պակիստանի վարչապետն ընդգծել է, որ աշխարհն այսօր պատրաստ չէ նոր սառը պատերազմի երկու «ահեղ տերությունների» միջև և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն սրի իրավիճակը։
«Պակիստանը չի ցանկանում գնալ այն կետին, երբ պետք է ընտրություն կատարի երկու երկրների միջև: Չի կարելի աշխարհը բաժանել երկու ճամբարի. Հուսով եմ, որ սա չի վերաճի հերթական սառը պատերազմի, որտեղ մենք պետք է կողմեր ընտրենք»,- ասել է Խանը։