Ամեն մի թոկից փախած չպետք է իրեն իրավունք վերապահի խոսել Հայաստանի մասին ու ասի, որ այս տարածքն ադրբեջանական է. Զաքարյան
Ինչի՞ են սրանք ամեն օր ավելի լկտի ու սրիկա դառնում, որովհետև անպատժելիության մթնոլորտ է: Նույնիսկ թուրքն իրեն իրավունք թույլ չի տա հայերի մասին ասել, բայց այսօր ինչ-որ մեկը կարող է իրեն հանգիստ թույլ տալ էկրանի առաջ որևէ բան ասի ու մնա անպատիժ: Եթե ինչ-որ մեկն ասում ա, որ էս ինչ գյուղը թուրքական է եղել, մյուսն էլ կասի՝ ախպեր ջան, Երևանը եղել է «թուրքական Էրիվանը»: Ու սա մնալու է անպատիժ: Որևէ մեկը չի գնալու գոնե մի հատ ականջը քաշի: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ պիտի ականջները քաշվի, որ ամեն մի թոկից փախած իրավունք չվերապահի իրեն խոսել Հայաստանի անունից, հայերի տարածքներից, գյուղերից խոսի ու ասի, որ այս տարածքն ադրբեջանական է:
«Մենք բոշածին խառնուրդներ ունենք: Թող որևէ մեկը չնեղանա ինձնից, սակայն դա էդպես է: Մարդիկ կան, որ չգիտեն՝ որն է իրենց հայրենիքը: Իրենց համար հեշտ է հայրենիք հանձնելը, բայց ինչո՞ւ ենք մենք դա թույլ տալիս»,- նշեց Զաքարյանը: