Երբ այդ «ձկնորսի» համազգեստը կրում է իր քաղաքական թիմի անդամ Սուրեն Պապիկյանը, Քոչարյան Անդրանիկի մոտ ոչ մի հարց չի՞ առաջանում...
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ժամանակին ասում էր, որ այն անձը, որը կրում է Պաշտպանության նախարարի պաշտոնը, պետք է ՀԱՍՏԱՏՎԱԾ համազգեստ կրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է Վիտալի Մանգասարյանը և հարց ուղղում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին։
«Ներկայիս ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը կրում է ճիշտ նույն համազգեստը, որով ժամանակին շրջում էր նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ում «ֆոռմաադերժդան» Քոչարյան Անդրանիկը անվանում էր ձկնորսի համազգեստ, որը հայկական ԶՈւ-ի հետ ոչ մի կապ չունի։
Հիմա հարց։
Երբ այդ նույն համազգեստը կրում է Անդրանիկ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ, և վերջապես` ՀՀ ՊՆ ներկայիս ղեկավար Սուրեն Պապիկյանը, Քոչարյան Անդրանիկի մոտ ոչ մի հարցեր չեն առաջանո՞ւմ, թե այդ համազգեստը արդեն համարվում է ՀԱՍՏԱՏՎԱԾ»,- գրում է նա։