Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում. Աշոտյան
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումներից մեկին։
«Երեկ այս ամբիոնից մեր խմբակցության կին պատգամավորներից Ջուլհակյանը, Դավոյանը, Պալյանը պարոն Մամիջանյանին քաղաքական ելույթներով, տեքստով փորձում էին բացատրել, որ քո քվեարկությունն առնվազն մեզ համար անընդունելի է, դրան ի պատասախան պարոն Մամիջանյանի կուսակցության փոխնախագահը՝ փոխգնդապետ Արմեն Աշոտյանը, ով առանց բանակում ծառայելու ստացել էր փոխգնդապետի կոչում, մեր կին պատգամավորներից ոմանց անվանել էր մտավոր պիգմեյ, ոմանց՝ ամազոնուհի»։
Այդ ելույթից հետո Արմեն Աշոտյանը գրառում է արել.
«Քիչ առաջ ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:
Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելետուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել:
Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից:
Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:
Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամսուկես հետո, այլևս ծառայած եմ:
Չէ, Մամիջանյան, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է»: