Պատրաստ ենք հետայսու էլ շարունակել և պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին՝ զանազան միջազգային հարթակներում. Արարատ Միրզոյան
«Ալեքսանդր Գրիգորևիչի ինքանտիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամը չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը և քննարկման առարկա են դռանում տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև մեր երկրում»։ Այսօր, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Նրա վստահեցրեց, որ այդ հայտարարությունները ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեին:
«Այդ ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»,-ասաց Միրզոյանը։
Նա հաստատեց տեղեկությունը, որ նախորդ օրը ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։
Միրզոյանը նշեց, որ դեսպանին են փոխանցել այն համոզմունքները, որ միմյանց մասին հայտարարություններ հնչեցնելիս՝ պետք է հաշվի առնել փոխադարձ հարաբերություններն ու հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը, սուվերենությունը։
«Այնուամենայնիվ, պատրաստ ենք հետայսու էլ շարունակել, պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,-նշեց Միրզոյանը։: