Վայելեցի՞ք այսօր Նիկոլի լկտի պահվածքը և ցինիկությունը․․․ Տո հողերը գլխիդ, ի՞նչ ժողովրդավարություն․ Արմեն Աշոտյան
2021 թվականի հունիսից հետո աշխարհում Հայաստանի բռենդը նվաստացումն է։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Վայելեցի՞ք այսօր Նիկոլի լկտի պահվածքը եւ ցինիկությունը։
Պատերազմից մեկ տարի անց իրենց այնպես են պահում, ոնց որ իր պատճառով ոչ 5000 զոհ ենք ունեցել, ոչ էլ 10 000 քառ. կմ նվիրել թուրքերին։
Ասում է. «Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»։
Տո հողերը գլխիդ։
Ի՞նչ ժողովրդավարություն։
2021 թվականի հունիսից հետո աշխարհում Հայաստանի բռենդը նվաստացումն է»։