Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել, որ ԱՄՆ-ն աջակցում է Ճապոնիային Կուրիլյան կղզիների հարցում
Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռահմ Էմանուելն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տոկիոյին հյուսիսային տարածքների հարցում (ինչպես Ճապոնիայում անվանում են Կուրիլյան կղզիների հարավային մասը) և ճանաչում է Ճապոնիայի ինքնիշխանությունը դրանց նկատմամբ։
Նույն օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հանդիպման ժամանակ Չինաստանը հրապարակավ պաշտպանեց Արգենտինայի հավակնությունները Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ, որոնց հավակնում է նաև Միացյալ Թագավորությունը։