Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հայաստանում գնաճի ռեկորդները գերազանցվում են». Բաբկեն Պիպոյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրապարակվել են այս տարվա պաշտոնական առաջին ցուցանիշները, որոնք կրկին փաստում են այն մասին, որ գնաճը շարունակվում է: Սպառողական շուկայում 2022 թ. հունվարին 2021-ի համեմատ կազմել է 7,1%:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ գնաճի վերոնշյալ միջինացված ցուցանիշը վերաբերում է ընտրված ապրանքների, որոնցից մի մասի հետ սպառողն ամենօրյա առնչություն չի ունենում: «Իսկ եթե մենք վերցնենք այն ապրանքախումբը, որի հետ սպառողն ամենօրյա առնչություն է ունենում, ապա այդ ապրանքախումբը շատ ավելի շատ է թանկացել: Խոսքը մասնավորապես պարենի մասին է, որի գնաճը գերազանցում է տասը տոկոսը: Ընդ որում, պարենային ապրանքները, որոնց դեպքում 10 տոկոս գնաճ ունենք, պետք է բաժանել խմբերի: Ապրանքներ, որոնք մենք կարող ենք փոխարինել, ապրանքներ, որոնք ավելի քիչ կամ ավելի շատ ենք օգտագործում:

Իհարկե, խոր վերլուծության կարիք կա, բայց, այդուհանդերձ, ամսվա կտրվածքով պարենային ապրանքների մասով միջին տվյալ փոխվեց: Պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ դարձավ շուրջ 10 տոկոս այն դեպքում, երբ մոտենում էր 15-ի: Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, ապա այն կա աշխարհի տարբեր երկրներում: Ըստ էության, գործադիրն ու պատասխանատու օղակները գտել են այս հարմար տեքստը ու թվում է՝ կարող են ուրիշ ոչինչ չանել: Մինչդեռ, եթե խոսում ենք աշխարհում առկա գնաճային ֆոնից, պետք է հասկանանք, որ եթե աշխարհում ունենում ենք ռեկորդներ, ապա Հայաստանում այդ ռեկորդները գերազանցվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամբողջ խնդիրը հենց նշվածն է:

«Մենք կրկնակի, որոշ դեպքերում եռակի ցուցանիշներով ավելի բարձր գնաճ ունենք: Բացի այդ, երբ խոսում ենք աշխարհում առկա գնաճից, պետք է հասկանանք, թե այդ ռեկորդային գնաճ ունեցող երկրներում զուգահեռ տնտեսական և եկամուտների ինչպիսի աճեր են ունենում: Ենթադրենք՝ մենք ունենք 100 հազար դրամ ու ծախսում ենք 100 հազար դրամ՝ դրանով գնում ենք սնունդ, հագուստ, վճարում ենք կոմունալները և այլն: Հետո կյանքը թանկանում է, դառնում պայմանական 107 կամ 110 հազար դրամ: Եթե մեր եկամուտներն այդ ընթացքում դառնան 111 կամ 112 հազար դրամ, մեր կյանքը ոչ միայն չի վատանա, այլ կլավանա, որովհետև նույն բաները, որոնք առնում էինք նախորդ տարի, կրկին կգնենք, բայց ամսական 1000 կամ 2000 դրամ մեր գրպանում գումար կմնա: Բայց եթե գնաճին զուգահեռ եկամուտների աճ չունենք կամ դրանք ավելի քիչ են, նշանակում է, որ այլևս չենք կարող գնել ապրանքների այն ամբողջ խումբը, որը մինչ այդ էինք գնում, նաև ավելի քիչ ենք սպառելու: Երբ ասում են, թե այլ երկրներում էլ գնաճ կա, պետք է բերել նաև գնաճին զուգահեռ եկամուտների աճն ու հասկանալ՝ գնաճ/եկամուտների աճ հարաբերակցությունը հօգուտ եկամուտների՞, թե՞ գնաճի է: Սա այն կարևոր խնդիրն է, որը մեզ մոտ պատասխանատու օղակը փորձում է շրջանցել»-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:

Նա շեշտեց՝ անկախ բարձր ու ցածր եկամուտ ունենալուց, Հայաստանում յուրաքանչյուրի կյանքը յուրովի, բայց թանկացել է. «Ռեստորան հաճախողը հասկանում է, որ այնտեղ էլ թանկացում կա, հյուրանոց գնացողը՝ այնտեղ ևս, 5000 դրամ արժեքով հագուստ գնել ցանկացողը այն արդեն 6000 է տեսնում, 50 հազար դրամանոցը գնողը՝ 60 հազար: Այսինքն, բոլորի համար թանկացումները նկատելի են: Կարճաժամկետ հատվածում այս գնաճը դժգոհությունների կհանգեցնի, իսկ երկարաժամկետ հատվածում կյանքի վատացում է սպասվում»:

Պիպոյանի խոսքով, կոմունալ ծառայությունների գների բարձրացումն իր հերթին կհանգեցնի գնաճի և, որպես գործոն, կավելանա գնաճի մյուս բոլոր գործոններին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում:

«Գործադիրը հարմար տեքստ է գտել. ասում են՝ ինչ անենք, ամբողջ աշխարհում է գնաճ: Ամբողջ աշխարհի մասին արդեն խոսեցինք, բայց մեր պարագայում կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Նախ՝ պետք է բացառել չարաշահումները, այսինքն, որ ունենանք բնական գնաճ, երկրորդ՝ նորմալ կառավարել: Մինչդեռ ունենք օրինակներ, որ ոչ թե զուտ սխալ քայլեր են արվում, այլ ընդհանրապես ոչինչ չի իրականացվում: Օրինակ՝ ագրարային քաղաքականություն չի վարվում: Եթե սկսենք վարել այդ քաղաքականությունը, գյուղատնտեսական ապրանքների մասով այլ պատկեր, ուրիշ գներ, ուրիշ փոխհատուցման մեխանիզմներ կունենանք: Ինչ վերաբերում է եկամուտների աճին, պետք է նայել բյուջեի տված հնարավորությունները:

Կարծում եմ՝ միշտ կարելի է հնարավորություն գտնել, բայց խնդիր կա. կառավարությունն ասում է՝ փող չկա, ինքն իր մասով ճիշտ է ասում, բայց եթե ինձ այդ հարցը տան, կասեմ՝ եկեք հասկանանք՝ մեր պետական համակարգը կարո՞ղ է ուռած է: Կարո՞ղ է օպտիմալացում եք կատարել, 18 նախարարությունը սարքել եք 12, բայց այդ ընթացքում պետական ծառայողների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է: Կարո՞ղ է նման բան պարզվի: Կարող է: Խոսում էիք այն մասին, թե ծառայողական ավտոմեքենաները շատ են: Բայց ձեր օրոք այն ծառայողական մեքենաների թիվը, որոնց սպասարկումը թանկ է, ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է: Այսինքն, պետք է հասկանալ ծախս-արդյունավետություն խնդիրը: Իսկ գործադիրի ծախս-արդյունավետությունը միանշանակ շատ ցածր է, և այստեղ երկրորդ կարծիք չկա: Եկամուտները՝ թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ինչ-որ տեղից պետք է խնայել, այսինքն՝ ծախս-արդյունավետությունը պետք է բարձրացնել»:

7STOPPED
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում