Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են համատեղ զորավարժությունները
Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները՝ փորձարկելու Միութենական պետության արձագանքման ուժերը, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է անձամբ ստուգել զինվորականներին,քանի որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում գալ։
Ավելի վաղ զորավարժություններին Բելառուս էր ժամանել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 20-ը։