Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. Չավուշօղլու
«Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին». Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, կարգավորման գործընթացի ընթացքում Անկարան մշտապես խորհրդակցում է Բաքվի հետ։
«Այժմ Հարավային Կովկասում այս խնդիրն ավարտվել է Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակով։ Այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։