Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները ներկայումս գտնվում են իրենց ամենացածր կետում. Սերգեյ Լավրով
«Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները ներկայումս գտնվում են իրենց ամենացածր կետում վերջին տարիների ընթացքում»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասսի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագիտական բացասական իրավիճակի ֆոնին Լավրովն աննախադեպ է անվանել իր հանդիպումը Թրասսի հետ։ Միաժամանակ ռուս նախարարը ասել է, որ Մոսկվան կպատասխանի, եթե Լոնդոնը շահագրգռված լինի երկկողմ հարաբերությունների բարելավմամբ։
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան կկարողանան վերականգնել դիվանագիտական համագործակցությունը, որն ընդհատվեց։
Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է իր պատրաստակամությունը Թրասսի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների շուրջ ստեղծված իրավիճակը։