Իրավիճակն աշխարհում գնալով ավելի բուռն ու լարված է դառնում. Վլադիմիր Պուտին
Աշխարհում լարվածության աճը պահանջում է լրացուցիչ համառ ջանքեր՝ ապահովելու ռազմավարական կայունություն, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, իրավիճակն աշխարհում գնալով ավելի բուռն ու լարված է դառնում։ «Դա, իհարկե, պահանջում է հավելյալ համառ ջանքեր՝ ապահովելու ռազմավարական կայունություն և հակազդելու առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներից մեր երկրի անվտանգության համապարփակ, օրինական երաշխիքներ փնտրելով»,- ասել է Պուտինը։
Պուտինը անհետաձգելի է անվանել «արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցման աշխատանքները։ Արդիական են նաև միջազգային իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, նշել է նա։