Իրաքը Իրանին է փոխանցել Կասեմ Սոլեյմանիի սպանության գաղտնի փաստաթղթերը
Իրաքի իշխանությունները իրանական կողմին են փոխանցել գաղտնի փաստաթղթեր՝ կապված Կասեմ Սոլեյմանիի սպանության հետ, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ Բաղդադում տեղի կունենա Իրանի և Իրաքի համատեղ կոմիտեի նիստը՝ քննարկելու իրանցի ավագ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կասեմ Սոլեյմանիի սպանության գործը։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատար Կասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Բաղդադի վրա ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սոլեյմանին պաշտոնական այցով գտնվում էր Իրաքի մայրաքաղաքում: