Բայրամովը Հայաստանին հերթական մեղադրանքն է ուղղել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին հերթական մեղադրանքն է ուղղել` իբր հայերը թաքցրել են ադրբեջանցիների զանգվածային գերեզմանները:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերել է զանգվածային գերեզմաններ:
«Ուստի հայկական կողմի պնդումները, թե ինքը ոչինչ չգիտի այդ գերեզմանների առկայության մասին, անընդունելի են»,- ասել է Բայրամովը, ում քաղաքական ղեկավարությունը ոչ միայն գերեզմաններ է թաքցնում, այլև մինչ այսօր Բաքվի բանտերում պահում ու խոշտանգում է հայ ռազմագերիներին, որոնց պարտավորվել էր վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: