Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Հասարակություն

Արցախի Ծովատեղ գյուղում նշել են հիմնանորոգված համայնքային կենտրոնի և բուժկետի բացումը

Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի բնակիչները փետրվարի 8-ին տոնեցին իրենց նոր համայնքային կենտրոնի բացումը։ Շենքը, որտեղ գտնվում է գյուղապետարանն ու բուժկետը, վերանորոգվել է Հայկական բժշկական հիմնադրամի (ԱՄՆ), Շվեյցարիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ։

Կենտրոնի բացմանը ներկա էին Ծովատեղի գյուղապետ Սամվել Աբրահամյանը, Մարտունու շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Բաղդասարյանը, Հայ-ամերիկյան բժշկական միության ներկայացուցիչ դոկտոր Անուշ Սահակյանը, գյուղապետեր և հարակից գյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Թուֆենկյան հիմնադրամի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակներից։

«Ինիսունական թվականներից սկսած՝ համայնքային կենտրոնում գործում են նաև ակումբն ու բուժկետը. շենքը գտնվում էր վատթար վիճակում,և, իրոք, վերանորոգման կարիք կար: Աշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերի վերջին»,- նշել է համայնքապետ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին: Բուժկետները Արցախի գյուղերում բժշկական ծառայություններ տրամադրող միակ կառույցներն են: «Շնորհակալ ենք մեր սփյուռքահայ հայրենակիցների աջակցության համար՝ նրանց առատաձեռնության և այստեղի բնակչությանը օգնելու պատրաստակամության համար»,- հավելեց նա։ Համագործակցության շնորհիվ վերանորոգված բուժկետը համալրվել է նաև նոր սարքավորումներով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ծովատեղի և նրա շրջակա գյուղերի բնակիչները 2020 թվականին Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում ենթարկվեցին ուժեղ ռմբակոծությունների: 2021 թվականի սկզբին ինտենսիվ մարտերի ժամանակ տարածաշրջանից լքած հազարավոր ընտանիքներ վերադարձան իրենց տները, որոնց մեկ մասը լուրջ վնասներ է կրել: Պատերազմից հետո այս գյուղերից շատերն այժմ գտնվում են Ադրբեջանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Անցյալ տարի, Արցախի իշխանությունների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո, Թուֆենկյան հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր բաղկացած լրացուցիչ նախաձեռնություններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գյուղերի, այդ թվում՝ Ծովատեղի և հարակից գյուղերի (Հերհեր, Խերխան) կրթական, առողջապահական, տնտեսական և այլ կարիքների բավարարմանը։ Ծրագրի տարբեր ասպեկտները ներառում են նաև մոտակա Սոս և Մաճկալաշեն գյուղերը։ Հիմնադրամը անցյալ տարի համագործակցեց Լոս Անջելեսում գործող Ջեյ եյչ եմ հիմնադրամի (Ջոն և Հասմիկ Մկրտիչյան հիմնադրամ) հետ՝ նմանատիպ կենտրոն կառուցելու մոտակա Հերհեր գյուղում:

«Մոտ մի տարի առաջ մենք այցելեցինք Ծովատեղ՝ այս պատմական գյուղը, որպեսզի փոխանցենք սննդի օգնության խիստ անհրաժեշտ փաթեթներ: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ գյուղը և նրա բնակիչները ոտքի են կանգնում. ապրում ու արարում եմ իրենց հողի վրա»,- ասաց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Կրէկ Պետեանը: 2021 թվականի սկզբին հիմնադրամը Մարտունու տարբեր գյուղերի ավելի քան 400 ընտանիքների բաժանեց սննդի փաթեթներ, որոնք ներառում էին ալյուր, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ և այլ հիմնական ապրանքներ։

«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս հաճախ անտեսված գյուղերում և Արցախի այլ հատվածներում՝ վերակառուցելով և վերանորոգելով տներ, բուժկետներ և դպրոցները. իրականացնելով կրթական ծրագրեր ու առողջապահական եւ տնտեսական զարգացման նպատակային ծրագրեր։ Միայն այսպես կարելի է ապահովել աշխույժ ապագա Արցախի հայության ապագա սերունդների համար»,- մեկնաբանեց Պետեանը:

Թուֆենկյան հիմնադրամը 2022 թվականի զարգացման ծրագրի շրջանակներում Բոստոնում գործող Հայ-ամերիկյան բժշկական միության (AAMA) հետ համատեղ կաշխատի Արցախում առաջնային առողջության պահպանմանն ուղղված ծրագրի վրա: Դիմելով հյուրերին, բացման հանդիսությանը ընթացքում ՝ դոկտոր Սահակյանը բացատրեց, որ ծրագիրն իր աշխատանքները կսկսեն Մարտունու գյուղերից։ «Մեր ծրագիրը սփյուռքից բարձր փորձ ունեցող բժիշկներ կբերի տեղի բուժանձնակազմին գործնական ուսուցում և շարունակական բժշկական կրթություն տրամադրելու, միաժամանակ շրջանի հիվանդներին շարունակական օգնություն ցուցաբերելու համար», - ասաց դոկտոր Սահակյանը: